Գլխավոր Կապեր






Ֆորում
Լուրեր
Ֆոտոարխիվ
Գրքեր
Բաժանորդագրվել նորություններում











Besucherzahler femmes russes a marier
счетчик посещений


Գիտաժողով-քննարկումներ Սլավոնական համալսաարանում



     2010 թվականի սեպտեմբեր ամսի երկրորդ կեսին «
Նավա» հկ-ն Սլավոնական համալսարանի ՈւԳԸ-ի և Քաղաքական ակումբի հետ համատեղ նախատեսում է կազմակերպել քննարկում «Հայկական ինքնության խնդիրը» խորագրով:

     Այն լինելու է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած
«Քաղաքակրթական ճգնաժամ» խորագրով գիտաժողովի շարունակությունը: Քննարկման ընթացքում վեր բարձրացվող չնախատեսված, սակայն կարևորագույն և օրակարգային խնդիրները հաշվի կառնվեն ու կքննարկվեն հետագայում կազմակերպվելիք կլոր սեղանների ժամանակ:
     Մանրամասների համար դիմել ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանին:
     Հեռ. 077 19 10 77
     Էլ. փոստ` nava-ngo@yandex.ru

   
Շարունակվում է «Վաղվա օր» ծրագիրը

      2010 - 2011 ուս. տարվա ընթացքում «Վաղվա օր» ծրագիրը անցկացվելու է Երևանի թիվ 83 և թիվ 198 ավագ դպրոցներում: Ընդհանուր առմամբ մասնակցելու են նախաավարտական դասարանների մոտ 150 աշակերտ` հիմնականում 11-րդ դասարանցիներ: Սեմինարները կազմակերպվելու են ամբողջ ուս. տարվա կտրվածքով, որոնց ընթացքում լինելու են այցելություն ԲՈՒՀ-եր և հանդիպումներ ականավոր գործիչների հետ:
     Թրեյներների թիմի ղեկավար` Հերմինե Ասլանյան
     Հեռ` 055 02 22 30
     Էլ. փոստ` nava-ngo@yandex.ru

Լուսանկարների ամենամյա մրցույթ - փառատոն

     2010 թվականի նոյեմբեր ամսին տեղի կունենա լուսանկարների ամենամյա մրցույթ փառատոնը: Տեղի և ժամի և այլ մանրամասն տեղեկատվություն կայքում կտեղադրվի շուտով:
Մրցույթի կազմակերպիչ` Վահե Մինասյան
     Հեռ` 055 66 15 41
     Էլ. փոստ` nava-ngo@yandex.ru


«Նավա» ՀԿ © 2009: Բոլոր իրավունքները պաշտպանված են: www.vardanyan.am